Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է քաղաքապետարանի առջև

00:55, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Կինը հանգուցյալ ամուսնու դին բերել է քաղաքապետարանի առջև

Սամարայի բնակչուհին տարածքային կառավարման շենքի մոտ է բերել իր ամուսնու դին՝ բաց դագաղի մեջ՝ որպես բողոքի նշան «գերեզմանոցային մաֆիայի» դեմ:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, տղամարդը տուբերկուլյոզից մահացել է փետրվարի սկզբներին, սակայն երկար ժամանակ հարազատներն չի հաջողվել անհրաժեշտ գումար հավաքել նրա թաղման ծախսերը հոգալու համար:

Երբ վերջապես մի սգո ընկերության հետ պայմանավորվել են, որ 8 հազար ռուբլով իրականացնի թաղման ծախսերը, հատնվել է այդ ընկերության մրցակիցն ու Ռուբեժնոե գերեզմանոցում, որի մենատիրությունն իրեն է պատկանում, թաղում անելու համար պահանջել 30 հազար ռուբլի: Երբ փետրվարի 21-ին հարազատները փորձել են իրենց հանգուցյալի դին հանել հիվանդանոցից ու տանել գերեզմանոց, մենատիրոջ մարդիկ փորձել են խանգարել, չթողնել, որ դին դուրս գա հիվանդանոցից: Երբ ինչ-որ կերպ հաջողվել է դագաղը հասցնել գերեզմանոց, նրանք արգելել են այնտեղ փոս փորել ու ննջեցյալին հուղարկավորել, հարձակվել են գերեզմանափորների վրա:

Խնդրի վերաբերյալ թվիթերյան տեսագրությամբ խոսել է նահանգային պատգամավոր Ազատ Թույմասովը՝ հավաստիացնելով, որ գերեզմանոցային մենիշխանությունն ահագնացող ու վտանգավոր չափերի է հասնում:

Նահանգապետ Դմիտրի Ազարովը խոստացել է պատժել մեղավորներին ու ֆինանսական աջակցություն հատկացնել հանգուցյալի հարազատներին, սակայն այս պահի դրությամբ դեռ դին քաղաքապետարանի առջև է և ոչ մի իրական օգնություն չի ցուցաբերվել:

Թաղման մասնակիցներին չեն թողնում մտնել գերեզմանոց
15659 | 1
Facebook