Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի

01:15, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի

Արգենտինայի Լեոնե քաղաքի բնակչուհի Պամելա Վիլյարյուելը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ բազմազավակ մայրը: Նա ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն հասցրել է լույս աշխարհ բերել 7 երեխայի, ու նրանց մեծացնում է առանց ամուսնու:

Առաջին երեխային՝ միակ որդուն, նա ծնել է դեռ 14 տարեկանում, սակայն զուգընկերը լքել է նրան ու նորածնին:

Դա դաս չի եղել արկածախնդիր դեռահասի համար և կարճ ժամանակ անց նա մեկ այլ զուգընկերոջից հղիացել է ու լույս աշխարհ բերել եռյակ աղջիկների: Եռյակի ծնվելու լուրը լսելուն պես նրանց հայրը շտապել է հեռանալ: Սակայն այս փորձությունն էլ Պամելային չի կանգնեցրել, որոշ ժամանակ անց նա կրկին հղիացել է մեկ այլ զուգընկերոջից ու դարձյալ եռյակ աղջիկների ծնել ու դարձյալ մնացել միայնակ:

Բարեբախտաբար, իշխանությունները նրան միայնակ չեն թողել, ամսական 800 պեսո նպաստ են հատկացրել, մեծ տուն ու հողամաս տվել:

17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի
17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի

17-ամյա մայրը ջանասիրաբար աշխատում է, որպեսզի կախված չլինի իր ծնողներից ու իր երեխաներին կարողանա ինքնուրույն մեծացնել:

17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի
17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի

Նրա մայրը դիմել է իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ վիրահատական ճանապարհով կապել աղջկա փողերը, որպեսզի նա այլևս չհղիանա, սակայն օրենքը դա թույլ է տալիս միայն 21 տարեկանից հետո:

17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի
17-ամյա աղջիկն արդեն լույս աշխարհ է բերել 7 երեխայի

Ի դեպ, նրա երեխաների հայրերը բոլորն էլ չափահաս են, սակայն անչափահասի հետ սեռական կապի համար պատասխանատվություն չեն կրել:

11909 | 2
Facebook