Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխաներին արևայրուքը հակացուցված է. Կոմարովսկին նախազգուշացնում է

00:20, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Երեխաներին արևայրուքը հակացուցված է. Կոմարովսկին նախազգուշացնում է

Ուկրաինացի հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին իր տեսաբլոգում նախազգուշացնում է բոլոր ծնողներին՝ երեխաներին արևայրուքը հակացուցված է:

Ըստ բժշկի՝ մեծահասակները վստահ են, թե ինչքան շատ է երեխան վազվզում արևի տակ, այնքան շատ D վիտամին է ստանում ու այդքան շատ է օրգանիզմը կոփվում:

Սակայն ցանկացած արևայրուք վնասակար է երեխայի համար և կարող է հետագայում լուրջ հետևանքների հանգեցնել, առողջ արևայրուք չի լինում:

«Շատ հաճախ մարդիկ համարում են, թե արևայրուքը գեղեցկության խորհրդանիշ է, սակայն ուզում եմ մի բան հասկանաք, արևայրուքը մաշկի այս կամ այն չափի վնասումն է արևի ճառագայթներից: Ուլտրամանուշակագույնը շատ վտանգավոր է երեխաների համար՝ հատկապես կյանքի առաջին տարում: Մաշկը փոփոխում է իր գործառույթները, նվազում է պաշտպանողականությունը, զգալիորեն ավելանում է մաշկային քաղցկեղի վտանգը:

Մինչև մեկ տարեկան երեխաներին արևայրուք ընդունել խստիվ արգելվում է, նրանց մաշկը պետք է պաշտպանել հագուստով, կամ քսուքներով, իսկ վիտամին D-ն երեխաները պետք է ստանան սննդի և հատուկ դեղամիջոցների հետ»,- զգուշացնում է մանկաբույժը:

Երեխաներին արևայրուքը հակացուցված է. Կոմարովսկին նախազգուշացնում է
31830 | 0
Facebook