Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկությանը

14:35, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկությանը

Լևոն Արոնյանը կմասնակցի 2019 թվականին կայանալիք ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկությանը: Այն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնցում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կվիճարկեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Չորս փուլերը կկայանան Մոսկվայում (մայիսի 16-30), Ռիգայում (հուլիսի 11-25), Համբուրգում (նոյեմբերի 4-18) և Թել Ավիվում (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը բաց կթողնի Համբուրգի փուլը:

2249 | 0
Facebook