Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման պատմություն չկա, կան շարժումից հետո իշխանության եղածների «աստղային» պատմություններ. ամեն մեկն իր տեսանկյունից պատմություն ա պատմում, ամեն մեկն իր ու իր երկրպագուների տեսանկյունից շարժման «սուպերմենն» ա: Ու էս ֆոնին կան մարդիկ, որոնք լուռ ու համեստ ապրում են, չեն լինում եթերների հյուր, չունեն գրքեր գրելու ու տիրաժավորելու հնարավորություն, ու նաև ցանկություն չունեն, որովհետև չունեն շարժման վրա ինքնահաստատվելու կարիք, անհրաժեշտություն: Ու կան նաև, որ էլ չեն ապրում, ոնց որ Իգոր Մուրադյանը, որն իր հետ տարավ շարժման վավերականության մի ահռելի մաս»: