Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Samsung-ը ներկայացրեց հեղափոխական ծալովի սմարթֆոն-պլանշետը՝ 6 էկրանով

00:20, հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Samsung-ը ներկայացրեց հեղափոխական ծալովի սմարթֆոն-պլանշետը՝ 6 էկրանով

Հարավկորեական Samsung ընկերությունը քիչ առաջ կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց Galaxy Fold հեղափոխական ծալովի սմարթֆոնը, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի:

Ինչպես ներկայացրեց ընկերության փոխնախագահ Ջասթին Դենիսթոնը, հեղափոխական գաջեթն ունի 4.6 դյույմ անկյունագծով էկրան, որը բացվելով վերածվում է 7.3 դյույմ էկրանով պլանշետի: Այն ներկայանում է մի քանի երանգներով՝ երկնագույն, կանաչ, սև և կապույտ:

Այս գաջեթն ունի ևս մեկ հեղափոխական նորարարություն՝ էկրանները, որոնց թիվը հասել է 6-ի՝ 3-ը ետևում, մեկը առջևում և 2-ը՝ կողքերին:

Galaxy Fold մոդելն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցվող հիշողություն:

Galaxy Fold-ը վաճառքում կհայտնվի ապրիլի 26-ին, մեկնարկային արժեքը՝ 1980 դոլար:

8094 | 0
Facebook