Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

23:35, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել: Ոստիկանության ՊՊծ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: Ինքնասպանության փորձ կատարողը՝ Երևանի բնակիչ Կարեն Ե.-ն, նույնպես Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:

9235 | 1
Facebook