Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ դրամի վնաս

22:20, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը. ըստ ամփոփման՝ այդ տարի վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27,8մլրդ դրամի վնաս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 19.059.578.008 դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 11.893.702.087 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 34.127.890.461 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ներառված է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 16.364.401.693 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.544.256.013 դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 1.689.254.799 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 1.177.308.829 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից՝ պետական բյուջե է վճարվել շուրջ 2.644.052.550 ՀՀ դրամի տույժ-տուգանք:

Քրեական բազմաթիվ գործերով նախաքննությունն ավարտված չէ: Դրանց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ»:

3742 | 0
Facebook