Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդը բարձրագույն արժեք է ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան

17:15, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Մարդը բարձրագույն արժեք է ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում մասնակցել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018»-ին։ «Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Հայաստանում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անձանց և շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ՝ այն անձանց ու կառույցների, որոնք պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ որևէ ոլորտում: Ո՞րն է իրավունքների պաշտպանության մեր բանաձևը, դա՝ իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար... Մարդն իսկապես բարձրագույն արժեք է ՀՀ-ում, այս թեզի կիրառման առումով կարևոր է, որ մարդը բարձրագույն արժեք լինի ոչ միայն Կառավարության համար, այլև՝ մարդը բարձրագույն արժեք լինի նաև մարդու համար։ Եվ սա մեր քաղաքական նոր իրողությունների կարևոր հենասյուներից մեկը պետք է դառնա»,- նշել է ՀՀ վարչապետը։

2950 | 0
Facebook