Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ւմ են պետք նման վախկոտ և թուլամորթ ոստիկանները». Սյուզաննա Սիմոնյան

16:50, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Ո՞ւմ են պետք նման վախկոտ և թուլամորթ ոստիկանները». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծեռր» խմբավորման համակարգող Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր նկատառում՝ Սասնա Ծռերի դատավարությունը բացահայտում է հայ ոստիկանի կերպարը:

Ամենայն պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ այսօր ավագ ոստիկան Մարտիրոսյանի պատասխաններից հետևում է, որ տարիներ շարունակ ժողովրդի գլխին որպես ռեժիմի մահակ ծառայած ոստիկանությունն անորակ է, չունի համապատասխան պատրաստվածություն, բացի անզեն ժողովրդին ծեծելուց: Այդ ոստիկանը նշում է, որ իրեն բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերել Ծռերը, իրեն չեն վիրավորել, սակայն ինքը վախեցել է իրավիճակից ելնելով և հոգեբանորեն ճնշվել է: Փաստորեն կարելի է ասել, որ հայ ոստիկանը վախկոտ է, թուլամորթ և չի կողմնորոշվում արտակարգ իրավիճակներում ու ճնշվում է: Հետևություն՝ ո՞ւմ են պետք նման վախկոտ և թուլամորթ ոստիկանները, ինչու պետք է նման վախկոտ մորթապաշտները ծառայեն ոստիկանական համակարգում, եթե նրանք չեն կարողանում արտակարգ իրավիճակներում սթափություն դրսևորել և ճնշվում են հոգեպես ու վախենում: Այդպիսիները ոչ իրենց կարող են պաշտպանել, և ոչ էլ մեզ՝ քաղաքացիներիս: Պատկերացնում եմ, եթե հանկարծ նման ոստիկանը ոչ թե իր հայրենակից ազատամարտիկներին տեսներ, այլ արտաքին թշնամուն, ինչպես էր լցնելու տակը»:

5178 | 2
Facebook