Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ձյուդոյիստները մեկնում են Դյուսելդորֆ

17:40, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Հայ ձյուդոյիստները մեկնում են Դյուսելդորֆ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեր մարզիկները փետրվարի 22-ից 24-ը կմեկնեն Դյուսելդորֆ և կմասնակցեն «Մեծ սաղավարտ» անվանումով միջազգային խոշոր մրցաշարին, որի ընթացքում Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի միավորների համար կպայքարեն 98 երկրների 721 պատվիրակներ:

1903 | 0
Facebook