Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աէրոֆլոտ օփեն»-ի մեկնարկային տուրը չի կայացել՝ ահազանգի պատճառով

12:35, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Աէրոֆլոտ օփեն»-ի մեկնարկային տուրը չի կայացել՝ ահազանգի պատճառով

Երեկ Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց, սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվել է: Ահազանգ էր ստացվել, որ «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր: Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել:

2252 | 0
Facebook