Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել թանգարանները

20:10, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել թանգարանները

Շուրջ կեսդարյա պատմությամբ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում և պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի, Էլիբեկյան եղբայրների, Բաժբեուկ-Մելիքյանների և մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ: Այս մասին, ցավոք, քչերը գիտեն: Թեև, տնօրենի խոսքով, ամեն ամիս թանգարանը հյուրընկալում է 300-400 այցելուի, սակայն փոխքաղաքապետի այցի ավելի քան մեկ ժամվա ընթացքում թանգարան այդպես էլ ոչ ոք չմտավ: Այս մասով Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ «Մեկ ժամում՝ ոչ մի այցելու. ինչպե՞ս հետաքրքիր դարձնել թանգարանները» թեմայով:

3484 | 0
Facebook