Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը հանրային նոր պաշտպան ունեն. «Սասնա ծռեր»-ը դեմ է

11:55, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը հանրային նոր պաշտպան ունեն. «Սասնա ծռեր»-ը դեմ է

«Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարության ժամանակ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից, դատավոր Պետրոս Մակյան էլ նշեց, որ այդ մասին դատարանը քննարկում ունեցել է և ըստ ՍԴ համապատասխան գրավոր որոշման Ա. Բիլյանի պահանջը մերժվում է:

Վարուժան Ավետիսյանը նույնպես հայտարարեց որ «Սասնա ծռեր»-ը դեմ են հանրային պաշտպան ունենալուն՝ միևնույն ժամանակ նշելով, որ դատարանը երբեք հաշվի չի առել իրենց կարծիքը:

Դատավոր Մակյանն արձագանքեց, որ մեղադրյալների կարծիքը միշտ էլ դատարանը հաշվի է առնում, սակայն Սահմանադրական դատարանի կողմից սահմանված հիմնավորումներով է նման որոշում կայացվել:

Բիլյանը նշեց, որ եթե հանրային պաշտպանը չի կարողանալու իրականացնել իրենց շահերի պաշտպանությունը, միայն ֆիզիկապես է ներկա գտնվելու դատավարությանը, ապա չի հասկանում նրա պաշտպանության իմաստը:

Այնուամենայնիվ, դատարանը որոշում կայացրեց փաստաբան Դիանա Ղազարյանին ազատել սույն քրեական գործով Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպանությունն իրականացնելու պարտավորություններից՝ սույն գործով հանրային պաշտպան ներգրավելով Վահե Եփրիկյանին:

3218 | 0
Facebook