Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում

11:00, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Voice of America»-ն:

Պատասխանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ սպասվելիք գագաթնաժողովի մասին հարցին, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը Փհենյանի դեմ պատժամիջոցների չեղարկում չի ծրագրում, սակայն հարկ է հաշվի առնել այն, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերջին շրջանում հրթիռային կամ միջուկային փորձարկումներ չեն անցկացրել:

«Ես չեմ շտապում: Փորձարկումներ չկան... Ես խիստ ժամկետներ չունեմ»,- հայտարարել է Թրամփը:

Իր հերթին, ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունում վստահ են, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կկատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Նշենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիետնամում փետրվարի 27-28-ը:

6636 | 0
Facebook