Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոսում էին մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռու էին Թումանյանի ոգեղեն աշխարհից». Աշոտ Միրզոյան

19:30, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Խոսում էին մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռու էին Թումանյանի ոգեղեն աշխարհից». Աշոտ Միրզոյան

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դսեղում և հետո երեկ բարկացել էի։ Սարսափելի է տգետ ամենագետի տեսակը։ Սարսափելի է, որ տգիտությունը ներխուժում է հոգևորի աշխարհն ու այնտեղ էլ է ձգտում թելադրել։
     Թումանյանը էպիկ պատմող է եղել, համով-հոտով զրուցող է եղել, զվարճախոս թամադա է եղել, բայց ոչ երբեք դեմագոգ հռետոր։
     Իսկ երեկ նման դեմագոգներն էին ամբիոն բարձրացել ու խոսում էին, խոսում էին, ոչինչ չէին ասում։ Մարդիկ կիլոմետրերով հեռու էին Թումանյանի ոգեղեն աշխարհից, բայց իրենց ներկայացնում էին որպես գիտակներ, իրենց իրավունք էին վերապահում խոսք ասել Մեծն Թումանյանի վաստակի և խորհուրդների մասին...ղժժացող հռետորաբանությամբ։
     Մեզ վայել չէ տգիտության նման հաղթարշավը։ Մենք դրան արժանի չենք։ Անձամբ ինձ ես խղճում եմ, որ ներկա եմ գտնվում տգիտության փառահանդեսներին»։

3238 | 2
Facebook