Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարգին Հայկոյի կուրատորը». Սուրեն Սուրենյանց

09:55, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
«Կարգին Հայկոյի կուրատորը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարգին Հայկոյի կուրատորը. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ), որը բավականին հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում, իսկ ներկայումս Հայաստանի վարչապետի օգնականն է, մասնակցում է Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր խորհրդակցություններին։ Ես քաղաքապետի աշխատակազմի ղեկավար եմ եղել 1999-2001թթ., երբ քաղաքապետարանը դեռ մարզպետարանի կարգավիճակ ուներ, այսինքն, ըստ էության՝ կառավարության ստորաբաժանում էր։ Սակայն նույնիսկ այն ժամանակ չեմ հիշում, որ վարչապետը կամ նախագահը նման ուղիղ ձևով միջամտեին քաղաքապետարանի գործերին։ Հիմա վարչապետը փաստորեն պահում է մեկին, ով կուրացիա է անում Կարգին Հայկոյին, որը ոչ թե կառավարությանը ենթակա պաշտոնյա է, այլ՝ ՏԻՄ ընտրովի ղեկավար»։

4938 | 0
Facebook