Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրաքյան Քուրդստանում հակաթուրքական բողոքի ակցիաներ են». Կարեն Հովհաննիսյան

22:15, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
«Իրաքյան Քուրդստանում հակաթուրքական բողոքի ակցիաներ են». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քուրդստանում հակաթուրքական բողոքի ակցիաներ են: Մասնավորապես Դոհուկում մարդիկ դուրս են եկել թուրքական ռազմական ուժերի դեմ բողոքի, քանի որ վերջին ամիսներին թուրքական ռազմական օդուժը ավիահարվածներ է հասցրել ենթադրյալ PKK-ի թիրախներին, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ինչն էլ պատճառ է դարձել գյուղերի դատարկվելու: Տեղի է ունեցել բախում Քրդստանի անվտանգության ուժերի` Ասայեշի և ցուցարարների միջև, կան զահեր (խոսվում է երկու զոհի մասին) և վիրավորներ, 90-ից ավել մարդ ձերբակալվել է»:

2517 | 0
Facebook