Խնդրում ենք սպասել...

Համացանց

Society ամսագիրը թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին

18:40, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Society ամսագիրը թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 12.2018-06.2019 ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Համարում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Վիեննայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ նաեւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցն է, ինչպես նաև՝ հոդված Երևանի մասին:
     Society-ն Ավստրիայի «Արտաքին քաղաքականության և Միավորյալ ազգերի» ընկերակցության կիսամյակային հանդեսն է, որը լույս է տեսնում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին և հունիսին: Հանդեսի համարները տարածվում են ավստրիական ավիաընկերությունների օդանավերում և բարձրակարգ հյուրանոցներում:

Հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ հղումով»:

2525 | 0
Facebook