Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի սամբիստը մեկ հարվածով մարդ է սպանել

16:15, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Ադրբեջանցի սամբիստը մեկ հարվածով մարդ է սպանել

Ադրբեջանցի 23-ամյա սամբիստ Ռուսլան Իսաևը Վոլգոգրադում սպանել է 18-ամյա Ալեքսանդր Բաբարևիչին՝ մեկ հարվածով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կոնֆլիկտը ծագել է գիշերային ակումբում։ Ադրբեջանցին վեճի է բռնվել՝ պաշտպանելով եղբորը, ում հետ Բաբարևիչը ցանկացել է հարաբերություններ պարզել։ Իսաևը Բաբարևիչին մեկ հարված է հասցրել, ինչից հետո վերջինս ընկել է ասֆալտին և կենդանության նշաններ չի տվել։

Նշենք, որ Իսաևը ձերբակալվել է։ Նրա դեմ քրգործ է հարուցվել։ Հետաքննությունը շարունակվում է։

4713 | 0
Facebook