Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

15:40, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019 թվականի մայիսի 7-ից 8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս Հայաստանում՝ «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով: Կոնֆերանսի անցկացման մասին լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում:

2321 | 0
Facebook