Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դուք կկորցնեք ամեն ինչ». Թրամփը նախազգուշացրել է վենեսուելացի զինվորականներին

11:20, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
«Դուք կկորցնեք ամեն ինչ». Թրամփը նախազգուշացրել է վենեսուելացի զինվորականներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանն ու դադարեցնել սոցիալիզմը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է «իշխանության խաղաղ հանձնմանը, սակայն դիտարկում է բոլոր տարբերակները»: Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Մայամիում Ֆլորիդա նահանգի Միջազգային համալսարանում:

Նա վենեսուելացի զինվորականներին կոչ է արել անտեսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամաններն ու ընդունել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի առաջարկը, ով իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել և աջակցություն ստացել Միացյալ Նահանգներից և 50 այլ երկրներից:

«Դուք ապաստան կամ հեշտ ելք չեք գտնի: Դուք կկորցնեք ամեն ինչ»,- նախազգուշացրել է Թրամփը:

Թրամփը նաև քննադատել է Կուբային Մադուրոյին պաշտպանելու համար: «Երկու բռնապետերի վատ միությունն արագ ավարտին կմոտենա»,- նշել է Թրամփը՝ Մադուրոյին «Կուբայի խամաճիկ» անվանելով:

6682 | 0
Facebook