Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները». Արման Մարգարյան

00:10, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
«Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները». Արման Մարգարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկ մամուլում տարածված այն տեղեկություններին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով:

Հաղորդավարն իր եթերը վերնագրել էր «Սեր բոլորին»: Նա նախ իր վրդովմունքը հայտնեց այն կայքերին, ովքեր խոսուն վերնագրերով ու ներարկիչներով լուսանկարներով տարածեցին սկզբնաղբյուր կայքի այն նյութը, որ իրեն բերման են ենթարկել: «Սովետական Միությունը հանեք գլխներիցդ, մարիխուանան թմրամիջոց չի, այն օգտագործողները թմրամոլ ու հանցագործ չեն: Հավատացեʹք, ալկոհոլ օգտագործողները շատ ավելի վտանգավոր են հասարակության համար, իրենց ընտանիքների համար, իրենք իրենց համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, ժպտում են ու միշտ բարի են: Սիրում եմ բոլորիդ, լավ եղեք»:

8478 | 3
Facebook