Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք

17:15, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք

Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։
     Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։
     Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
     Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք
4605 | 1
Facebook