Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյանն եկավ». Էդմոն Մարուքյան

13:10, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
«Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյանն եկավ». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօրվա ճեպազրույցների ժամին արձագանքելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ վերջին շրջանում և ընդդիմությունը, և իշխանությունը թիրախավորել են լրատվամիջոցներին՝ նրանց անվանելով հակահեղափոխական, իշխանական, ասաց. ««Հայկական ժամանակ» թերթը խմբագրական ա հրապարակել, վերնագիրը մոտավոր սենց ա՝ «Դիմակները պատռվեց»: Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք որ դեմ ենք քվեարկել Կառավարության ծրագրին, մենք ռոբերտքոչարյանասերժսարգսյանական չգիտեմ ինչ բաների մեջ ենք, գիտենք չէ՞՝ ումն ա էդ թերթը: Անցանք առաջ: «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞ ումն ա. իշխանական թերթ կարա՞մ ասեմ: Տպել ա, ասում ա՝ ԼՀԿ պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ են ունենում, նրանք ստվերային հովանավորչություն, բան... Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ՝ Արմեն Սարգսյանն եկավ: Հետո հարցնում են Գևորգ Գորգիսյանին, ասում ա՝ նման բան չկա ու գրում են՝ բնական է, որ կհերքեր: Էլի կարամ բերեմ օրինակներ: Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պտի վախից կողմ քվեարկե՞նք, որ չասեն Քոչարյան-Սարգսյան, հա՞, է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք»,- ասաց Մարուքյանը:

13988 | 4
Facebook