Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք». Ստյոպա Սաֆարյան

22:50, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով հասկանում եմ, որ Լուկաշենկոն շատ երկրների ողբերգության ակունքն է իր չափով, ոչ ամբողջությամբ, իհարկե: Եթե նրա տակ կեղտ չլիներ, 2011-ին շանտաժով առաջինը չէին միացնի Մաքսային միությանը, իսկ հետո էլ Հայաստանին՝ եռյակի ստեղծած ԵՏՄ-ին, հընթնացս էլ Ուկրաինան այս չափերով չէր տուժի... Իհարկե, դրան լրացրեց բոլոր նշված երկրների իշխանությունների ոչ լգիտիմությունը՝ Սերժ Սարգսյան, Վիկտոր Յանուկովիչ... Հիմա էլ շուկա բացել է սեփական երկրի ինքնիշխանության վրա՝ թե ես պատրաստ եմ Ռուսաստանի հետ միասնական պետությանը, պետք է ժողովուրդը որոշի: Ժողովրդավարիս տեսեք, չգիտի ընտրությունն ինչ է, պարզվում է՝ ժողովրդի կարծիքով է շարժվում: Ու սարսափելին նա է, որ ոչ միայն Բելառուսի վրա աշխատելու դաշտ է բացում, այլ նաև Հայաստանի ու մյուսների....Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք... Ու բացառված չէ, որ անցած օրերի հիստերիան ու նյարդային գրոհները հենց այս ամենի դրսևորումները լինեն»:

| | |
4911 | 2
Facebook
COMMENT.am