Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Իրար է բախվել 6 մեքենա. կան վիրավորներ

19:20, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Իրար է բախվել 6 մեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցում բախվել են. Jeep մակնիշի 88 TT 866 համարանիշի, Hօnda մակնիշի 19 ՕԼ 733 համարանիշի, Opel մակնիշի 35 NP 485 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 34 AC 589 համարանիշի, Nissan Note մակնիշի 77 RR 771 համարանիշի և Renualt Logan մակնիշի 420 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

Շղթայական վթար Երևանում
Շղթայական վթար Երևանում
| | |
3292 | 0
Facebook