Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Գիտնականներն ապացուցել են. գեյ-հակվածությունը գենետիկայի հետ կապ չունի

18:30, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Գիտնականներն ապացուցել են. գեյ-հակվածությունը գենետիկայի հետ կապ չունի

Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները Գենետիկայի ամերիկյան հանրության գիտաժողովի ընթացքում ապացուցել են, որ գեյ-հակվածությունն ի հայտ է գալիս արտաքին գործոնների ազդեցության տակ, գրում է 316NEWS-ը:

Հոմոսեքսուալությունը բնածին հիվանդություն չէ, ոչ էլ ֆիզիկական արատ: «Ժառանգականությւոն ու արատները մարդու սեռական կողմնորոշման վրա չեն ազդում»,- հայտարարել են գիտնականները:

Գիտափորձի ժամանակ փորձակումներ են անցկացվել արական սեռի 47 զույգ երկվորյակների վրա: Նրանց գենետիկ նույնականացմամբ պայմանավորված՝ եթե եղբայրներից մեկի մոտ ի հայտ է գալիս հոմոսեքսուալություն, ապա դա պետք է նկատվեր նաև մյուս եղբոր մոտ: Սակայն նման դեպքերը 20%-ից էլ քիչ են եղել:

«Հատուկ մարդկանց» մասին զրույցներն ուղղակի ուղեղի լվացում են: Հենց վերջին տասնամյակում, այսպես կոչված «կապույտ մաֆիան» սկսել է ուժեղացված քարոզչություն տանել՝ երիտասարդներին համոզելով, որ հոմոսեքսուալությունը ոչ միայն նորմալ է, այլև հոմոսեքսուալները եզակի են ու էլիտար: Այդ քարոզչությունը գնալով միայն ուժգնանում է, նշում են գիտնականները:

| | |
5352 | 1
Facebook