Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Ռեպրեսիաներ, քաղբանտարկյալներ, 30 թիվ. դուք էս ամենը Նոր Հայաստանի մասի՞ն եք ասում». Էդգար Առաքելյան

15:30, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«Ռեպրեսիաներ, քաղբանտարկյալներ, 30 թիվ. դուք էս ամենը Նոր Հայաստանի մասի՞ն եք ասում». Էդգար Առաքելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսավոր Հայաստանի իմ հարգարժան գործընկեր Գևորգ Գորգիսյանը վերջին օրերին տված իր հարցազրույցներում ակնհայտ անհամարժեք բառապաշարով փորձել է ընդդիմության հասցեին քաղաքական աննախադեպ հալածանքների իմիտացիա ստեղծել:

Նախ նա, վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին պատկանող լրատվամիջոցում իրենց հասցեին եղած «վիրավորական» արտահայտությունները, ազդարարում է ոչ ավել, ոչ պակաս «ռեպրեսիաների նոր ժամանակաշրջանի» և քաղբանտարկյալներ ունենալու վտանգի մասին:

Մեկ այլ առիթով էլ պարոն Գորգիսյանն ավելի հեռու է գնում: Ազգային ժողովում ընթացած սուր քննարկումներն ու քաղաքական ելույթները գնահատելով որպես «ընդդիմության վրա գոռալ, մատ թափ տալ, մուննաթ գալ», ԼՀԿ պատգամավորը պնդում է, որ «...սա մեզ շատ վատ տեղ է տանելու, որովհետև նման իրավիճակ մեկ էլ 30-ականներին է եղել մեր երկրում, նման անհանդուրժող վերաբերմունք այլախոհության և այլակարծության նկատմամբ»:

Ռեպրեսիաներ, քաղբանտարկյալներ, 30 թիվ. դուք էս ամենը Նոր Հայաստանի մասի՞ն եք ասում: Այս աստիճա՞ն հարգանք չունեք սեփական խոսքի հանդեպ, հարգելինե՛րս: Այսքանից հետո զարմանո՞ւմ եք, թե ինչու եք սոց. ցանցերում աշոտյանների բախտին արժանանանում` մեղավորներին ձեզանից դուրս տեսնելով ու հազարավոր մեր քաղաքացիներին ֆեյքերի բանակ անվանելով: Ախր մեկը մեկին նույն բառամթերքն եք օգտագործում»:

| | |
3750 | 2
Facebook