Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կին-մրցավարը դարձել է հանդիպման ուղիղ հեռարձակման չեղարկման պատճառ

14:50, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Կին-մրցավարը դարձել է հանդիպման ուղիղ հեռարձակման չեղարկման պատճառ

Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 22-րդ տուրում կայացած «Աուգսբուրգ» - «Բավարիա» (3:2) հանդիպման ուղիղ հեռարձակումն Իրանում դադարեցվել է՝ կին-մրցավարի՝ հանդիպումը սպասարկող Բիբիանա Շտայնհաուսի պատճառով: Նշենք, որ Բիբիանան կանոնավոր կերպով սպասարկում է Բունդեսլիգայի խաղերը: Շտայնհաուսի պատճառով Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հանդիպման հեռարձակումը չեղարկվել է: Իրանում անպարկեշտ են համարել նրա հագուստը և արտաքին տեսքը:

4775 | 0
Facebook