Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

14:45, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին: Փրկարարները, ոստիկանները, քննիչն ու դի տեղափոխող բրիգադը մեծ դժվարությամբ են աշխատանքներ կատարել, քանի որ տան հոտը դժվարացնում էր նրանց աշխատանքը:

4599 | 0
Facebook