Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Շատ կարևոր հարց, որը պետք է լուծում ստանա». Կարեն Հովհաննիսյան

14:00, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«Շատ կարևոր հարց, որը պետք է լուծում ստանա». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարևոր հարց, որը պետք է լուծում ստանա: Մի քանի օր առջ մոտ 50 բենզալցակայաններում եղա, փորձում էի բենզին լցնել մեքենաս անկանխիկ տարբերակով, այսինքն բանկային քարտով: Ի զարմանս ինձ, ոչ մի բենզալցակայն չուներ այդ սարքը, որով հնարավոր է անկանխիկ վճարում կատարել: Կանխիկի դեպքում էլ հարցնում են. «ախպեր չեկը պետքա»...
     Գաղտնիք չէ, որ անկանխիկ գործարքների դեպքում գրեթե բացառվում է ստվերը և բոլորն էլ հայտնվում են հարկային դաշտում: Առաջարկ կառավարությանը: Մինչև քաղաքացիներին կոչ անելը, որ պահանջեն ՀԴՄ կտրոն, ցանկալի է նաև հատկապես բենզալցակայաններին պարտադրել, որ ունենան նաև անկանխիկ շրջանառություն ու սա լինի ՊԱՐՏԱԴԻՐ:
     Հ.Գ. Ամենավերջում մի տեղ հանդիպեցի, ստադիոնի մոտի բենզալցակայանում, էն էլ չէր աշխատում այդ պահին սարքը»:

| | |
1968 | 2
Facebook