Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

12:40, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Երեկ՝ փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Ըստ աղբյուրի՝ դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ:

| | |
1791 | 0
Facebook