Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայտարարությունը Մշակույթի նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության գլուխգործոց է». Հովհաննես Գալստյան

12:20, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
«Հայտարարությունը Մշակույթի նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության գլուխգործոց է». Հովհաննես Գալստյան

Հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվարությամբ ծանոթացա «Տատիկիս վարսերը» ֆիլմի և իմ ընկերության խնդիրների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության տարածած երկարաշունչ Հայտարարությանը։

Ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ այդ Հայտարարությունը նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է, որում սփռված են մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին։

Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ դրան հնարավոր է պատասխանել միայն ընդարձակ ասուլիսով։

Երեքշաբթի, փետրվարի 19-ին, ժամը 12:00 ՀՐԱՎԻՐՈՒՄ եմ լրագրողներին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ դիմաց, բացօթյա ասուլիսի, որի ընթացքում կետ առ կետ կանդրադառնամ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված բոլոր հիմնազուրկ «մեղադրանքներին»։

Ասուլիսին կմասնակցեն ազատամարտիկ Մհեր Մազմանյանը և ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Փետրվար 19-ը, ժամը 12:00
     Բացօթյա ասուլիս Մատենադարանի դիմաց»:

3412 | 1
Facebook