Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Այսօր Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է

12:10, կիրակի, 17 փետրվարի, 2019 թ.
Այսօր Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Հայ ծանրորդը դառնում է 22 տարեկան:

Սիմոնը ծնվել է 1997 թվականի փետրվարի 17-ին՝ Հայկաշենում: 2012 թվականին նվաճել է միջազգային ասպարեզում առաջին մեդալը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզը, 2014-ի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է, պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2015-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2016-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Սիմոնը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը՝ 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր։ 2017-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող: 2018-ին պաշտպանել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հռչակվել է մեծահասակների աշխարհի չեմպիոն:

| | |
2657 | 2
Facebook