Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրը

23:35, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրը

Ալբանիայի ընդդիմադիր կուսակցության աջակիցները փորձել են ներխուժել երկրի վարչապետ Էդի Ռամայի նստավայր՝ պահանջելով նրա հրաժարականը: Reuters-ը հայտնում է, որ ոստիկանական ջոկատը չի կարողացել հետ պահել ցուցարարներին: Ամբոխը երկաթյա առարկաներով սկսել է կոտրել դռները, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բախման ժամանակ տուժել է 6 ցուցարար, 2 ոստիկան:

Ցուցարարները վարչապետին մեղադրում են կոռուպցիոն գործարքների ու տնտեսության գահավիժման մեջ:

Ալբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրը
7176 | 2
Facebook