Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Դավթյանը բաց նամակ է հղել հանրությանը

11:45, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Արամ Դավթյանը բաց նամակ է հղել հանրությանը

Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկությունում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցաշարի քառորդ եզրափակչում մրցել էր ռուս Պավել Մալիկովի հետ: Արդեն հայտնել ենք, որ չնայած Վահեի ունեցած բացահայտ առավելության, այնուամենայնիվ, մրցավարները հաղթող էին ճանաչել ռուս բռնցքամարտիկին: Մենամարտն անցել է մի շարք խախտումներով: Ներկայացնում ենք Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանի բաց նամակը.
     «Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Եվրասիական բռնցքամարտի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարի՝ Վահե Սարուխանյան-Պավել Մալիկով մենամարտը:
     10 ռաունդից բաղկացած մարտում կողային մրցավարների միավորների արդյունքում գրանցվել է ոչ-ոքի (96-92, 92-96, 94-94): Նայելով մրցավարների արձանագրություններին, երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են նույն քանակի ռաունդներում: Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ մենամարտերում հնարավոր ոչ-ոքի արդյունքը պետք է բացառել: Եթե կողային մրցավարների տված միավորների արդյունքում գրանցվում է ոչ-ոքի, ապա հաղթող է ճանաչվում այն մարզիկը, որը հաղթել է ավելի շատ ռաունդներում: Եթե այդ դեպքում նույնպես հավասարություն է, ապա հաղթող է ճանաչվում այն բռնցքամարտիկը, ով հաղթել է վերջին ռաունդում: Նայելով մրցավարների տված միավորներին, այս մենամարտում բռնցքամարտիկները հաղթել են հասավար քանակի ռաունդներում, իսկ 10-րդ ռաունդում հաղթել է Վահեն՝ 10:8 հաշվով: Համաձայն կանոնադրության այդ կետի՝ մենամարտի հաղթող պետք է ճանաչվեր Վահե Սարուխանյանը: Այս մասին տեղեկացվել է Եվրասիական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ պարոն Միխայել Դենիսովին, սակայն մինչ այժմ ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել՝ բացի հեռախոսային զրույցից, որի ընթացքում պարոն Դենիսովը ոչ մի պարզաբանում չի տվել: Տվյալ դեպքում բացարձակ անհասկանալի է մնում այն որոշումը, թե ինչու հաղթանակը շնորհվեց Պավել Մալիկովին: Սա դեռ ամենը չէ: 10-րդ ռաունդում Վահեն նոկդաունի ենթարկեց Մալիկովին: Համաձայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրենքի, նոկդաունից հետո 2 բռնցքամարտիկներն էլ պետք է կանգնեն սպիտակ անկյունում: Վահեն գնացել է սպիտակ անկյուն, իսկ Մալիկովը բավարար չէ, որ գնացել է իր անկյուն, մարզիչն էլ բարձրացել է վերև, խոսել իր բռնցքամարտիկի հետ և խփելով ուսին՝ հորդորել է գնալ առաջ: Այս ամենը կոպիտ խախտումներ են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով պետք է ռինգի մրցավարը տեղում կանգնեցներ մարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհեր Վահե Սարուխանյանին: Սա էլ բավարար չէ, 3 ամսով որակազրկել են այն մրցավարին, ով միավորներ է տվել Վահե Սարուխանյանին. պատճառն այն է՝ իբրև ես ազդել եմ այդ մրցավարի որոշման վրա»:

6296 | 3
Facebook