Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Այդքան դժվա՞ր է «Մերժիր Ռոբին»-ը անել». Սարո Սարոյան

19:05, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Այդքան դժվա՞ր է «Մերժիր Ռոբին»-ը անել». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մերժին Սերժին»-ը արեցինք։ Ինչ է՝ այդքան դժվա՞ր է «Մերժիր Ռոբին»-ը անել։ Այդքան դո՞ւր է գալիս գնալ 5-րդ ալիք ու նվաստանալ, նվաստանալ կամ աքլորանալ։ Հանցավորին, ստին ու կեղծիքին մերժելը արժանապատիվ կեցվածք է։ Բայց առայժմ մյուս հեռուստաալիքներն են մերժում նորմալ մարդկանց (Մանվել Սարգսյան, Ստեփան Դանիելյան․․․)։ Դե հիմա կշեռքի նժարների վրա դրեք մի կողմից դիկտատի տակից դուրս եկած հեռուստաալիքների՝ նորմալ մարդկանց եթեր չկանչելու մոտեցումը (հատուկենտ օրինակները չբերեք, այդքան պրիմիտիվ չլինեք), իսկ մյուս կողմից՝ քաղաքական ակտիվի՝ 5-րդ ալիք գնալու մղումը։ Երեւի վերաբերմունքի խնդիր է, ով ում ինչ վերաբերմունք է ցույց տալիս՝ շատ բան է ասում։ Իսկ ես արժանապատիվ վերաբերմունքի մասին եմ դեռ մտածում․․․»:

| | |
3313 | 2
Facebook