Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը. «Ժամանակ»

10:05, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը. «Ժամանակ»

«Մյունխենում երեկ մեկնարկել է անվտանգության ամենա­մյա համաժողովը, որը միջազ­գային անվտանգության օրա­կարգի տարեկան քննարկման ամենահեղինակավոր հար­թակներից է, որտեղ ամեն տա­րի հավաքվում են տասնյակ պետությունների նախագահ­ներ, վարչապետներ, դիվանա­գետներ և քննարկում համաշ­խարհային անվտանգության հարցերը:

Մյունխենի ներկայիս համա­ժողովում, իհարկե, չեն մաս­նակցում համաշխարհային քա­ղաքականության «աստղերից» շատերը՝ Թրամփ, Պուտին, Մակրոն, Նեթանյահու, չկա Իրանի նախագահը, սակայն դա չի խանգարել կազմակեր­պիչներին հայտարարել, որ հա­մաժողովը ամենամեծն ու կարևորագույնն է լինելու իր հիսնամյա պատմության ընթաց­քում:

Հայաստանը Մյունխենի հա­մաժողովում ներկայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Թե ինչու չի մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Ի դեպ, Մյունխեն չի մեկնել նաև Ադրբեջանի նախագահը: Փոխարենը այնտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեր­թական՝ թվով հինգերորդ հան­դիպումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3727 | 1
Facebook