Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունել են Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին

23:45, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունել են Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունեցինք Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին։

Հանդիպման ընթացքում ներկայացրինք ձուլարանի (նաև Թեղուտի հանքի) գործարկման մասով մեր կողմից արվող աշխատանքների ողջ ներկապնակը։

Նաև պայմանավորվել ենք, որ կորոշենք հստակ օր, և ես ամեն շաբաթ պայմանավորված օրը կլինեմ Ալավերդիում՝ ներկայացնելու իրավիճակն ու փոխանցելու ձուլարանի և Թեղուտի հանքի գործարկման հետ կապված ամենաթարմ տեղեկությունները։

Հարազա՛տ ալավերդցիներ, գիտակցելով սպասողական վիճակը, խնդիրների առկայությունն ու արդիականությունը՝ վստահեցնում եմ՝ հնարավոր ամեն ինչ արվում է դրանք ի շահ ձեզ և մեզ բոլորիս լուծման ուղղությամբ։

Համբերություն և հաղթանակ բոլորիս»։

3029 | 0
Facebook