Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իսկ ԱԺ-ում՝ վալենտինյան կրքեր». Ստյոպա Սաֆարյան

02:05, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Իսկ ԱԺ-ում՝ վալենտինյան կրքեր». Ստյոպա Սաֆարյան

Երկար ժամանակ էր, ուզում էի գրեի, բայց ժամանակ չէի անում. բայց պրոցես է սկսված, որի առաջին նշաններն էին.

1. Մեդիադաշտում ստրատեգիական ներդրումները, վերադասավորումները. հաշվի առնելով, որ մեդիան, ԶԼՄ-ն շահավետ բիզնես չեն, ուստի մեծ փողերի ներդրումը պետք է նշան ըկալված լիներ որպես հեռահար քաղաքական պրոցեսի մաս,
     2. Կառավարության առաջիկա փոփոխության դիսկուրսի ներմուծումը. ծիծաղեք թե չծիծաղեք, թեկուզև անլուրջ ֆիգուրներով նոր կառավարություն կազմելու հայտարարությունները, մայլ ռու-ով CV-ներ ստանալը ոչ թե պետք է ընկալել, որ տվյալ անձն է վարչապետ լինելու, այլ նրան վերապահված դերն է հանրային դժգոհությունների աճի վրա մարդկանց ականջներին ընկալելի դարձնել «կառավարությունը փոխվում է կամ պետք է փոխվի» թեզը,
     3. «6 ամիս անց՝ հունիսին Ղարաբաղը տալու» դիսկուրսի ներմուծումը ռուսաստանցի քաղաքագետների կողմից, որի ժամկետները համընկնում են «նոր կառավարության» կազմավորման հետ...
     4. Ռուսական մեդիազորքերով գրոհը կառավարության, նրա «արևմտամետ» թևի վրա, զուգակցված «Սորոսի ու սորոսականների չարիք լինելու մասին» ահագնացող կամպանիայի հետ:
     5. Ռ.Քոչարյանի ու մարտի 1-ի գործի քննության՝ վճռական փուլ թևակոխելու հետ միասին ռուսական մամուլում նրան քաղբանտարկյալ ներկայացնելը,

Անվերջ կարելի է շարունակել, բայց դե այսքանով սահմանափակվեմ.... Իսկ ԱԺ-ում՝ վալենտինյան կրքեր»:

5063 | 0
Facebook