Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրբ Սարգսի տոնի խորհուրդն ու միջոցառումների ժամանակացույցը

16:40, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Սուրբ Սարգսի տոնի խորհուրդն ու միջոցառումների ժամանակացույցը

Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 16-ին։ Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
     Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
     Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Ներկայացնում ենք այսօր կայանալիք տոնական միջոցառումների ժամանակացույցը.

17:00-19:00. Հսկման ժամերգություն և նախատոնակ: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հսկման ժամերգություն, այցելու երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ:
     17:30- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի կունենա տոնախմբություն՝ վարչական շրջանի մշակույթի վարչության երգի-պարի խմբակների սաների մասնակցությամբ:
     17:30-ին- Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ տեղի կունենա տոնախմբություն՝ վարչական շրջանի մշակույթի վարչության երգի-պարի խմբակների սաների մասնակցությամբ: Պատանիները նաև աղի բլիթ կհյուրասիրեն երիտասարդներին:
     18:00- 22:00- հսկման ժամերգություն: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում համայնքի անդամների ու երիտասարդաց միության մասնակցությամբ կկատարվի հսկման ժամերգություն: Ընթացս կներկայացվի նաև սրբի վարքը:
     19:00- Ս. Սարգսի տոնը ԼՈՖԹ-ում:

7054 | 0
Facebook