Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հանրությունն ընդունում է». Կարեն Հովհաննիսյան

06:15, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հանրությունն ընդունում է». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանի նշանակությունը գնալով բարձրանում է: Մյունխենյան անվտանգության կոնֆերնասին Քրդստանը ներկայացված է Քրդստանի անվտանգության և հետախուզության կառույցի ղեկավար Մասուր Բարզանիի մակարդակով: Դատելով Մասուր Բարզանիի հանդիպումից և սպասվող հանդիպումներից, կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հանրությունն ընդունում է: Մասուր Բարզանին ակնարկել է Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերման վտանգավորության մասին: Ընդհուպ նա շեշտել է, որ քրդերը կարող են միայնակ մնալ ոչ միայն ԻՊ-ի դեմ, այլ թուրքական ուժերի դեմ: Սա թերևս առաջին բացահայտ մտահոգությունն է Իրաքյան Քրդստանի կողմից` կապված թուրքական գործոնի հետ»:

2878 | 2
Facebook