Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայերի վրա հարձակման պատճառով ԱՄՆ Կոնգրեսն արգելել է զինել Էրդողանի թիկնազորին

15:25, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Հայերի վրա հարձակման պատճառով ԱՄՆ Կոնգրեսն արգելել է զինել Էրդողանի թիկնազորին

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է զինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսի ընդունած իրավական ակտում ասվում է, որ ԱՄՆ-ն զենք չի վաճառի Թուրքիայի նախագահի թիկնազորին, քանի դեռ երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն օրենսդիր մարմնին չի ներկայացրել 2017-ի մայիսին Վաշինգթոնի կենտրոնում խաղաղ ցույց անցկացնող հայերի, քրդերի, հույների և ասորիների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման փաստով փաստաթուղթը:

Կոնգրեսը նաև արգելել է Անկարային F-35 կործանիչներ վաճառել, քանի դեռ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համապատասխան զեկույց չի ներկայացրել Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետևանքների մասին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) ու Ամերիկայի հույն առաջնորդների խորհուրդը (HALC) ողջունել են Կոնգրեսի ընդունած որոշումը: Այն ներկայացվել է նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրման համար:

7964 | 1
Facebook