Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ համար կապ չունի՝ նոր ու հին». Սանասարյանը՝ Ագրարայինում վերահսկողություն իրականացնելու մասին

14:50, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
«Մեզ համար կապ չունի՝ նոր ու հին». Սանասարյանը՝ Ագրարայինում վերահսկողություն իրականացնելու մասին

Լրագրողների հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն պատասխանելով հարցին, թե երեկ Էդմոն Մարուքյանն Ագրարային համալսարնում եղած խնդիրների մասին էր բարձրաձայնում, հնարավո՞ր է այս ուղղությամբ էլ որևէ վերահսկողություն իրականացնել կամ քայլեր ձեռնարկել, ասաց. «Ագրարայինում մեր ուսումնասիրության արդյունքում 350 մլն դրամ ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե՝ նախկին ղեկավարության հետ կապված: Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, ռեկտորն արդեն պատասխանել է Մարուքյանին, բայց եթե խնդիրներ լինեն, մեր համար կապ չունի՝ նոր ու հին: Ավելի վատ, որ նորերն անեն որևիցե խախտումներ»,- վստահեցրեց Դավիթ Սանասարյանը` տեղեկացնելով, որ 2018թ. վերջի 2019թ. սկզբի տվյալներով՝ ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. «Բավականին նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար, և կարող եմ ասել՝ սա մեր ֆունկցիան չէ։ Առհասարակ, մենք սկզբից մի քիչ սխալ պատկերացումներ ստեղծեցինք։ Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է։ Մենք հիմա մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա, թե ինչպես առողջացնենք համակարգը»,- ասաց նա:

2688 | 1
Facebook