Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է

15:40, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Այսօր օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 61-րդ տարեդարձն է նշում օլիմպիական չեմպիոն, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալի շքանշանակիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Սմբատ Լպուտյանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին՝ Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի N 79 միջնակարգ դպրոցը: Սմբատ Լպուտյանն արդեն 30 տարուց ավելի կրում է միջազգային գրոսմայստերի բարձրագույն կոչումը: Շախմատային կարիերայի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը (1978, 1980, 1998, 2001թթ.): Երեք տարբեր թիմերի (ԲԿՄԱ , Բոսնիա, Երևան) կազմում չորս անգամ (1986, 1988, 1994, 1995 թթ. ) դարձել է Եվրոպայի շախմատի ակումբային չեմպիոն: Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, որի կազմում հասել է բազմաթիվ նշանակալի նվաճումների՝ 1992, 2002, 2004թթ. շախմատի Համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 1999թ. Եվրոպայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն, 1997, 2001, 2005թթ. Աշխարհի շախմատի թիմային առաջնության բրոնզե մրցանակակիր: Հավաքականի կազմում ամենաբարձր նվաճումը գրանցել է 2006 թվականին՝ Թուրինի շախմատի Համաշխարհային օլիմպիադայում նվաճելով ոսկե մեդալ. Երկարատև շախմատային կարիերայի ընթացքում դարձել է բազմաթիվ շախմատային միջազգային մրցաշարերի հաղթող: Արժանացել է մի շարք պարգևների՝ 1999 թվականին ՀՀ «Անանաիա Շիրակացի» մեդալ, 2006 թվականին ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 2008 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալ»:

4369 | 1
Facebook