Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ են ունենում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Լուսավոր Հայաստանին»

12:20, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
«Սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ են ունենում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Լուսավոր Հայաստանին»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի այսօրվա ելույթի մի մասն ուղղված էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Առաքելյանը հիշեցնում էր պատգամավորների դիրքորոշումը 2018թ. գարնանը շարժման ժամանակ. «Դնելով զոհասեղանին իրենց կյանքն ու ազատությունը՝ մարդիկ սկսեցին քայլարշավ: Այդ նույն ընթացքում ինձանից աջ նստատեղերը զբաղեցնողների մի մասը սկսեց ակտիվ աշխատել իմ նշած շարժման դեմ, մինչդեռ գնտվում էին միևնույն դաշինքի շրջանակներում: Էդ ուժի ղեկավարը հանդես եկավ հոդվածով, որտեղ ըստ էության, տուրք տալով Շարմազանովի հայտարարությանը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ճամփեն անցնում է Մելիք Ադամյանով, ասաց, որ Սարգսյանին վարչապետ ընտրվելուց կարող է խանգարել միայն Սարգսյանի կամքը...»: Պատգամավորը ներկայացրեց այլ օրինակներ ևս, ապա շարունակեց. «Նույնիսկ Սերժ Սարգսյանն ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը Փաշինյանը՝ ճիշտ, բայց մենք այդպիսի խոստովանություն չլսեցինք այդ գործիչներից... Այսօր վարչապետը տնտեսական հեղափոխություն է սկսում և տեսնում ենք նույն վարքագիծը՝ չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, ներողություն արտահայտությանս համար, սգո սերվիս դեմքերով ու ձայնով ելույթներ ունենալ՝ պահանջելով թվեր, չափելիություն, գործիքակազմ, մեղադրել, որ չեն գիտակցում ողջ բեռը և այլն»,- եզրափակեց նա:

| | |
2385 | 2
Facebook
COMMENT.am