Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին. «168 ժամ»

09:30, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեև օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգևավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում և սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է:

Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % և 2018թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։ Սակայն «168 Ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։ 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. առաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրև թե Բյուջե 2018-ը թեթև շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5468 | 1
Facebook