Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն. հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն. հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջև լինում է հանդիպման համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»: Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաև Փաշինյան-Ալիև պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4288 | 0
Facebook