Հայտնի են ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները և մրցանակակիրները
21:15, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը։ Այսօր հայտնի դարձան 81 կգ և 89 կգ քաշային կարգերի չեմպիոնները և մրցանակակիրները։